🎅🏻Բարի օր։ Բարի գալուստ Երևան։
🍇Նորից մեր սիրելի հերոսների մոտ ենք։ Տիկին Սաթենիկն ու տիկին Սոֆիկը զույգ քույրեր են՝ իրար շատ, չտարբերելու չափ նման։ Նրանք ԳՈՒՄ-ի շուկայում իրենց արտադրանքը՝ չրերը, անուշեղենն ու աղանդերն են վաճառում։ 30 տարի այստեղ են։
🍉Նրանց մասին հաղորդում եմ պատրաստել նաև գարնանը։ Այն կարող եք դիտել՝
🔺https://www.youtube.com/watch?v=ZVrmMbl8kig
🏡Օրուգիշեր աշխատում են՝ առանց հանգստանալու և, համարյա, առանց քնելու։ Գիշերն աշխատում են տանը, չրերն ու քաղցրեղենն են պատրաստում, ցերեկն էլ, մինչև երեկո, շուկայում վաճառում են։ Աշխատում են ամբողջ ընտանիքով՝ մեծից փոքր։
🫐Նկարչուհիներ են։ Մասնագիտությունը նաև արտադրանքի վրա է երևում․ աղանդերին գեղեցիկ տեսք են տալիս, մրգի վրա քանդակներ անում։ Ամբողջ տեսականին իրենց ձեռքով են պատրաստում, չորացնում, ձևավորում։ Նույնիսկ իրենց այգու բերքն են չորացնում։
🏪ԳՈՒՄ-ի շուկայի ամենասկզբում են նրանց վաճառասեղանները։ Անցնող-դարձողին ու հաճախորդին պարտադիր հյուրասիրում են ու ջերմ մաղթանքներ ասում։ Իսկ ես սպասում եմ Ձեր ջերմ մաղթանքներին, սիրելի Հեռուստադիտող❤️
0:00 -Բարի գալուստ ԳՈւՄ-ի շուկա
01:41 - Զույգ քույրերը
02:10 - Հուշեր մանկությունից
03:10 - Արտերկրից հաճախորդներ եկան
04:50 - Բոլորին հյուրասիրում են
07:20 - Յուրահատուկ չրերն ու աղանդերը
10:15 - Նոր տարվա սեղանը
11:50 - Տիկին Սոֆիկի անուշեղենը
14:50 - Քաղցրով ու առանց շաքարի չրերը
18:20 - Հատուկ քաղցրեղենն ու հարմար գները
19:10 -Քույրերի մաղթանքները
🔺Հետևեք հաղորդումներին youtube -ում՝
https://www.youtube.com/@UCPgpuzjNMctlaqRrDTejcGA
🔹 Փնտրեք ալիքը TikTok-ում
https://www.tiktok.com/@volodyahovsepyantv
🔹Փնտրեք ալիքը ТЕЛЕГРАМ-ում՝
https://t.me/volodyaho...
🔹Փնտրեք պաշտոնական էջը INSTAGRAM-ում՝
https://www.instagram....
🔹Փնտրեք ալիքը RuTube-ում՝
https://rutube.ru/channel/71259246/
Հաղորդումը հեղինակի մտավոր սեփականությունն է։ Այն գործածելը ամբողջությամբ կամ հատվածաբար ԽՍՏԻՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է։
Հաղորդման հերոսները նկարահանվել են իրենց համաձայնությամբ եւ թույլտվությամբ։ Հնարավոր են հեղինակի, մասնակիցների ու հեռուստադիտողի կարծիքների անհամապատասխանություններ։
Հաղորդումը նկարահանվել է 2025 թվականի դեկտեմբերի 18-ին Երևանում:
Օտար լեզվով ենթագրերը ստեղծվում են ավտոմատ, որոնց բովանդակության համար հեղինակը պատասխանատու չէ։ Հնարավոր են ավտոմատ սխալ թարգմանություններ և անհամապատասխանություններ։
Վոլոդյա Հովսեփյանը հեռուստալրագրող է, որն այս ալիքում ներկայացնում է հայ աշխատավոր մարդու առօրյան, ապրելակերպը, կենցաղը, կոլորիտն ու ավանդույթները։
Հաղորդումը հրապարակվելուց հետո մոնտաժային և բովանդակային փոփոխությունների ԵՆԹԱԿԱ ՉԷ:
ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է․ մեկնաբանություններում խուսափել գռեհիկ արտահայտություններից, վիրավորանքից ու հայհոյանքներից:
Բոլոր մեկնաբանությունները ստուգվում են հրապարակվելուց առաջ: Հեղինակի ցանկությամբ որոշ մեկնաբանություններ կարող են չհրապարակվել կամ հեռացվել: Հայհոյանք, գռեհիկ արտահայտություններ, վիրավորանք գրող օգտատերերը կարգելափակվեն, հադորդման հեղինակը կուղարկի նաև բողոք-սպամ:
Հաղորդումը վճարովի գովազդ չի պարունակում, չունի գովազդային բովանդակություն:
Այս ալիքը չի մատուցում վճարովի ծառայություններ, շահ չի հետապնդում և չի մատուցում ֆինանսական ծառայություններ (բացառությամբ Յութուբի կանոնադրությամբ սահմանված Վճարովի գովազդի մասին կետի):
ԱՐԳԵԼՎՈւՄ Է հաղորդման հեղինակին առաջարկել դրամական կամ նյութական միջոցներ, իսկ հեղինակին արգելվում է ընդունել նվերներ և դրամական միջոցներ, հաղորդման մասնակիցներին առաջարկել նյութական կամ դրամական միջոցներ:
#village #lifeinvillage #armenia #duet #food #armenia #travel #lifeinvillage #automobile #mountains #cooking #love #spring #sugar #yerevan #march #wedding #marry #spring #novruz #bayram #love #italy #breakingnews #shorts #mountain #birdsound #extranews #extreme #uzbekistan #russia #georgia #iran #america #asia #space #spain #trendingshorts #home #music #museum #gyumri #railway #oshakan #aragatsotn #garni #kotayq #honeysingh #honey #lori #ezidi
Дата на публикация: 31 декември, 2025
Категория:
Друго